ԵՍԱՅԻ 37:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ38 Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ38 Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։ Տես գլուխը |
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։