ՀՈԲ 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։ |
Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Տերն իր երեսը շրջել է նրանցից և այլևս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։
ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։
Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։
Այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ, և քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենա։ Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված հոգի։
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։