28 Արդարների ուրախությունը պիտի երկարի, ամբարիշտների հույսը պիտի կորչի։
28 Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։
Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։
Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք.
որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
Ամբարիշտների երեսից, Որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիները պաշարեցին ինձ,
Արդարների ցանկությունն ամբողջովին բարի է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։
Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։ Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։
Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։