Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 27:8
19 Խաչաձեւ Հղումներ  

Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։


Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։


Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի.


«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։


Անիրավ մարդու բաժինը կործանումը չէ՞, կամ անօրենություն գործողների բաժինը վտարումը չէ՞։


Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։


քանզի մահն է ամբարիշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։


Կդառնա դա ինձ իբրև փրկություն, որովհետև նրա առաջ նենգ բան չի կանգնի։


Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։


Դուք նստած լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեր ձայնը և չանսաց ձեզ։


Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։


Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։


Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ