Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 69 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան

2 Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։

3 Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։

4 Թող ամաչած դառնան, Ովքեր ինձ «վա՜յ, վա՜յ» էին ասում։

5 Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր։ Քո տված փրկությունը սիրողները Թող միշտ ասեն. «Աստված մեծ է»։

6 Ես աղքատ և անտուն եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, Իմ փրկիչն ու իմ օգնականն ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ