Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Տերն իր երեսը շրջել է նրանցից և այլևս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Մեր աչքերը մաշվեցին՝ զուր տեղը մեր օգնությանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ օգնել չէր կարող։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտոսի փարավոնն այլևս իր երկրից դուրս չեկավ, որովհետև Բաբելոնի արքան գրավել էր Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը, այն ամենը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։


Պարտության մատնված եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրա հույս էին դրել, և որոնք նրանց համար փառք էին»։


չի վերացնի մահվան հետ կնքած մեր ուխտը”»։ Ձեր հույսը, որ դժոխքի վրա է, չի հաստատվելու, որովհետև եթե փոթորկվող մրրիկը սպառնա, ոտքի տակ պիտի գնաք։


Եվ հիմա ի՞նչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել և կամ ի՞նչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։


Հնձի ժամանակն անցավ, ամառն անցավ, բայց մենք չփրկվեցինք։


Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան. կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար, սակայն չգտնվեց։


Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։


Եգիպտացիներն ու ասորեստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։


Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ