24 Ամբարիշտը շրջում է կորստի մեջ, իսկ արդարի ցանկությունը ընդունելի է։
24 Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։
Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։
Ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։
Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։
Այլ մնում է ահեղ դատաստանի սպասումը և կատաղի կրակը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։
Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, նայի՛ր ինձ, Ինչո՞ւ լքեցիր ինձ. Հանցավոր խոսքերիս պատճառով Ուշացավ փրկությունն իմ։
քանզի ինչ բանի երկյուղն ունեի, հասավ ինձ վրա. ինչից որ վախ կար, հենց ի՛նձ պատահեց։
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
Այդ պատճառով պիտի խնդամ ձեր կորստյամբ, և հրճվեմ, երբ ձեզ պատի տագնապը.
և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։
Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրա,- ասում է Ամենակալ Տերը։-