Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
ՀՈԲ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
«Մի՞թե այդ բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Ահավասիկ,- ասում է Տերը,- ինչպես այդ կավն է բրուտի ձեռքին, այդպես էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։
Կամ բրուտը իշխանություն չունի՞ կավի վրա նույն շաղախից անոթ շինելու, մեկը՝ պատվական, իսկ մյուսը՝ հասարակ։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։