6 Դու էլ ինձ պես կավից ես ստեղծված. նույն նյութից ենք ստեղծված։
6 Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,
Երբ իրեն թվա, թե ահա առատության մեջ է, նեղություն է կրելու. ամեն տեսակ տագնապներ կգան նրա վրա,
Պերճանքը ձեր մոխրի պես կլինի, մարմինը՝ կավի։
Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։
Նա քո անունից կխոսի ժողովրդի հետ, քեզ բերան կլինի, իսկ դու նրան կխոսես Աստծու անունից։
Հակոբը բարկացավ Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե ես եմ Աստված, որ քեզ ամուլ դարձրեց»։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Սակայն ես պետք է Տիրոջ հետ խոսեմ, նրա առջև փորձեմ արդարանալ, եթե կամենա։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։