7 Հիշի՛ր, որ մի շնչի չափ է իմ կյանքը. աչքերս է՛լ բարի բան չեն տեսնի.
7 Հիշի՛ր, ո՜վ Աստված, որ կյանքս մի շունչ է. աչքս նորից բարիք չի տեսնելու։
Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։
Հիշի՛ր, Տե՛ր, այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին՝ ասելով. “Եթե դուք չպահեք իմ օրենքը, ես ձեզ կցրեմ հեթանոսների մեջ,
կամ մի՞թե շատ կարճ չէ ժամանակն իմ կյանքի։ Թո՛ւյլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգստանամ,
Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։
Քանի որ հավիտյան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց ինձնից, քանի որ իզուր է կյանքը իմ։
Սակայն սուրհանդակից էլ արագ անցավ իմ կյանքը. փախավ այն ու չերևաց։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։
Դու գիտես, Տե՛ր, հիշի՛ր ինձ, Տե՛ր, այցելի՛ր ինձ, անարա՛տ արա ինձ իմ թշնամիներից. ինձ համար մի՛ ուշացիր, գիտցի՛ր, քեզ համար որքա՜ն նախատինք կրեցի
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։