Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։
ՀԵՍՈՒ 23:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։ |
Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։
քանի որ մեկի աղաղակից հազարը պիտի փախչի, հինգի աղաղակից՝ շատերը, մինչև որ մնաք լեռան վրա ցցված ձողի նման և կամ բլրի վրա կանգնեցված քարակոթողի պես։
Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։
Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։
և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հետ գնում է ձեր առջևից, որպեսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դեմ՝ փրկի ձեզ”։
Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։
Եվ ասաց. Իմ երեսը կթեքեմ նրանցից և նրանց ցույց կտամ, թե ի՛նչ կլինի նրանց վախճանը, որովհետև սրանք մոլորված ազգ են, հավատ չունեցող որդիներ։
Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջևից, որովհետև Տերը՝ Աստված, ինքն էր պատերազմում ձեզ հետ միասին։
Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։