և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։
Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա, դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել,
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջևից, որովհետև Տերը՝ Աստված, ինքն էր պատերազմում ձեզ հետ միասին։