Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Այդ լսելով՝ Դավիթ արքան Հովաբին ընտիր զորքով ուղարկեց նրանց դեմ։


Սադովկ քահանան, սակայն, Բանեան՝ Հովիդայեի որդին, Նաթան մարգարեն, Սեմեին, Ռեին և Դավթի թիկնապահները Ադոնիայի հետ չէին։


Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։


Ահա Իսրայելի որդիները՝ իրենց թվերով. տոհմերի առաջնորդներ, հազարապետներ, հարյուրապետներ ու հաշվառում կատարող գրագիրներ, որոնք ամիս առ ամիս տարվա բոլոր ամիսներին ծառայում էին ժողովրդին արքունի բոլոր հարցերում և ելումուտի ամեն մի գործում։ Ամեն մի դասի թիվը քսանչորս հազար էր։


Առաջին ամսվա առաջին դասի գլխավորը Զաբդեելի որդի Հեզբաալն էր։ Այդ դասի մեջ կար քսանչորս հազար հոգի։


Դավթի հորեղբայր Հովնաթանը՝ իմաստուն մի մարդ, խորհրդական էր՝ միևնույն ժամանակ լինելով ատենադպիր։ Աքիմենի որդի Հեիելը արքայի որդիների դաստիարակն էր։


Նա էշի մի ծնոտ գտավ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն և դրանով հազար մարդ սպանեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ