Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 23:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Տերը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ և հզոր ազգերին, և ոչ ոք դեմ չկանգնեց ձեզ մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 23:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։


Չէ՞ որ դու ես, Տե՜ր, որ Իսրայելի քո ժողովրդի առաջ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի հետնորդներին։


որովհետև իմ հրեշտակն առաջնորդելու է քեզ և տանելու է քեզ դեպի ամորհացիները, քետացիները, փերեզացիները, քանանացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, և կոտորելու եմ նրանց։


Կամաց-կամաց պիտի հեռացնեմ նրանց քեզնից, մինչև որ բազմանաս ու ժառանգես երկիրը։


Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։


ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, և դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերի։


Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։


Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։


Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։


Արդ Տերը՝ մեր Աստվածն ինքը կկոտորի նրանց ձեր առաջ, մինչև ոչնչանան, նրանց դեմ վայրի գազաններ կուղարկի, մինչև ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագավորներին, և դուք ժառանգություն ստանաք նրանց երկիրը, ինչպես որ Տերը՝ մեր Աստվածը, ասել էր մեզ։


այլ Տիրոջ՝ մեր Աստծու հետևից գնաք, ինչպես որ արել եք մինչև այսօր։


Տերը մեր առաջից քշեց ամորհացիներին և այս երկրում բնակվող բոլոր ազգերին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ