Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
ՀԵՍՈՒ 14:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։ |
Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
գնաց Աստծու մարդու հետևից և նրան գտավ կաղնու տակ նստած։ Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Հուդայից եկած Աստծու մարդը»։ Նա ասաց. «Ես եմ»։
Եղիսեեն ասաց նրան. «Մյուս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կունենաս»։ Կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»։
Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, և նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։
Եղիսեեն եկավ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիվանդացել էր։ Նրան այդ մասին հայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։
Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։
բերեցի Տիրոջ տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնվում էր իշխանների տան մոտ, ձիերի դռան պահապան Սելովմի որդի Մաասի տան վերևում։
Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,
Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։
Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները
քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը, որովհետև նա հետևեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու պատվիրաններին։
Այն գրավեց Քաղեբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիելը, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։
Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։