Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:26
14 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր հայրերը նույն կերպ չվարվեցի՞ն, երբ նրանց ուղարկեցի Կադեսբառնեայից, որպեսզի հետախուզեն երկիրը։


Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։


«Եվ Քորեբից մեկնելով անցանք այն մեծ և ահավոր անապատով, որ տեսաք՝ գնալով դեպի ամորհացիների լեռը, ինչպես որ մեզ պատվիրել էր Տերը՝ մեր Աստվածը, և եկանք մինչև Կադեսբառնեա։


Մեկնեցին Գեսիովն Գաբերից և բանակեցին Սին անապատում։ Մեկնեցին Սին անապատից և բանակեցին Փառանի անապատում, այսինքն՝ Կադեսում։


Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջև, նա լսեց մեր ձայնը և հրեշտակ ուղարկելով՝ հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ հիմա մենք Կադես քաղաքում ենք՝ քո երկրի սահմանների մոտ։


Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։


Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։


Քառասուն օր հետո Իսրայելի որդիները վերադարձան այն երկիրը հետախուզելուց։


Մովսեսը Կադեսից պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու ինքդ տեղյակ ես այն բոլոր նեղություններին, որ կրեցինք մենք,


Քորեբից մինչև Կադեսբառնեա, Սեիր լեռան ուղղությամբ, տասնմեկ օրվա ճանապարհ է։


Տե՛ր, քո կամքով զորություն տվեցիր վայելչությանս, Երբ դարձրիր երեսդ, խռովահույզ եղա։


Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։


Նրանք հասան Ողկույզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով հեղաշրջեցին Իսրայելի որդիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տերը տվել էր նրանց։


Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադեսբառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և նրան մենք լուր բերեցինք նրա ուզածի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ