Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:42
22 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթե գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն. չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, և մի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։


Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։


«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։


Եղիսեեն ասաց. «Տիրոջ խո՛սքը լսեք։ Այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ ճերմակ ալյուրը մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պետք է արժենա”»։


Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի լեռը, բայց չգտան ավանակները, անցան Սաղիմի երկիրը, չկային ավանակները, անցան հեմինացիների երկիրը, բայց չգտան։


Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից։


իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։


Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


Դա ցորենի, գարու և գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր,


Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։


Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։


Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։


Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։


Տիրոջը մատուցված նոր բերքի ընտիր յուղը, նոր գինին և նոր ցորենը քեզ եմ տալիս։


Իրենց երկրի հացաբույսերի առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ