Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եղիսեեն ասաց նրան. «Մյուս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կունենաս»։ Կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։


Կինն ասաց. «Մի՞թե ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թե՝ “Մի՛ խաբիր ինձ”»։


Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։


Քաղաքի մարդիկ ասացին Եղիսեեին. «Մեր քաղաքում բնակվելը լավ է, ինչպես որ տեսնում ես, տե՛ր իմ, բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպեսզի սպանի ինձ։


Եղիսեեն ասաց. «Կանչի՛ր նրան»։ Գեեզին կանչեց նրան, և սա կանգնեց դռան առաջ։


Կինը հղիացավ ու հետևյալ տարին՝ այդ նույն ժամանակ, որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպես նրան ասել էր Եղիսեեն։


Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզվեցի, որ դու Աստծու մարդն ես, և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ