Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 4:19
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրեցի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպես է կոչվում մինչև այսօր։


Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։


«Մտաք Բեթել և մեղանչեցիք, Գաղգաղայում շատացրիք մեղք գործելը, առավոտյան մատուցեցիք ձեր զոհերն ու երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։


Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։


Ապա սահմանը բարձրանում է Աքովրի ձորի չորրորդ մասով, հարավային կողմից իջնում է Գաղգաղ, որը Ադոմիմի մուտքի դիմացն է, հարավային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբյուրի ջրին և վերջանում է Ռովգեղի աղբյուրի մոտ։


Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։


Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսվա առաջին օրը Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ։


(Դրանք Հորդանան գետի այն կողմում են՝ դեպի արևմուտք տանող ճանապարհի հետևում, քանանացիների երկրում, որոնք բնակվում են արևմուտքում, Գաղգաղայի մոտ, Բարձր կաղնու [𝕸 Էլոնե Մորեք] մերձակայքում)։


Երբ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Հորդանան գետից և ոտք դրեցին ցամաքի վրա, Հորդանան գետի ջուրը հետ իր տեղը դարձավ և հոսեց իր ամբողջ հունով, ինչպես երեկ և նախորդ օրը։


Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։ Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։


Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղայից։


Նրանք եկան Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղին, Գաղգաղա, և Հեսուին ու ողջ Իսրայելին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք»։


Դուք անցաք Հորդանան գետը և եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ինչպես նաև ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները, քետացիները և գերգեսացիները պատերազմեցին ձեր դեմ, և Տերը նրանց ձեր ձեռքը մատնեց։


Ինձանից առաջ Գաղգաղա պետք է իջնես։ Այնտեղ ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեմ։ Յոթ օր կսպասես, մինչև որ գամ քեզ մոտ և հաղորդեմ քեզ, թե ի՛նչ ես անելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ