Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն գրավեց Քաղեբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիելը, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 15:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։


Եվ այն գրավեց Քաղեբի կրտսեր եղբայր Կենեզի որդի Գոդոնիելը, և Քաղեբն իր դուստր Ասքային նրան կնության տվեց։


Երկիրը քառասուն տարի հանգստացավ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիելը մահացավ։


Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։


Նա ծնեց նաև Սագափին՝ Մադենայի հորը, Սավուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հորը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։


բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից, քանի որ նրանք հետևեցին Տիրոջը”։


Քաղեբն ասաց. «Ով գրավի Նամակների քաղաքը և տիրի նրան, իմ դուստր Աքսային նրան կնության կտամ»։


Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա, իսկ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։


Տասներկուերորդը տասներկուերորդ ամսվա համար Գոթոնիելի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ