ՀԵՍՈՒ 10:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։ |
Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։
Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։
Եվ իր անդրանիկ որդուն՝ Եթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետև վախեցավ, քանի որ մանուկ էր։