Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 51:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 51:23
15 Խաչաձեւ Հղումներ  

Եթե անօրենություններս քննես, Տե՜ր, Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,


Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։


Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար՝ երդմնադրուժը։


քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա, գինի կխմեն բոլոր ազգերը, կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։


Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։


«Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։


Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։


Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։


Եվ այն կինը, որին տեսար, երկրի վրա իշխող թագավորների մեծ քաղաքն է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ