Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք, զորացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի պատերազմեք»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:25
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։


Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց.


Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։


ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։


Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.


Թույլ տվեց, որ նրանք կործանվեն Իրենց լեզուների պատճառով։ Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։


Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։


Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ