Դանը թող լինի ճանապարհին դարանակալ օձի պես՝ ձիու գարշապարը խայթելու համար, որպեսզի ցած ընկնի նրա հեծյալը՝
ԾՆՆԴՈՑ 49:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ սպասելով Տիրոջից փրկության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։ |
Դանը թող լինի ճանապարհին դարանակալ օձի պես՝ ձիու գարշապարը խայթելու համար, որպեսզի ցած ընկնի նրա հեծյալը՝
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։
Դե ուրեմն եկեք միացե՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, և ես ձեզ երկու հազար երիվար կտամ, եթե դուք կարողանաք դրանց համար հեծյալներ տալ։
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում
«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
եկավ Արիմաթեացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր, հրեաների ատյանի անդամ, և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և խնդրել Հիսուսի մարմինը։
Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։
(սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։
և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։