Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Դե ուրեմն եկեք միացե՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, և ես ձեզ երկու հազար երիվար կտամ, եթե դուք կարողանաք դրանց համար հեծյալներ տալ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։


Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։


Նա Տիրոջ տան ու թագավորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անոթները և ազնվատոհմ պատանդներին վերցնելով՝ վերադարձավ Սամարիա։


Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։


Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտվե՛ք, և նա քեզ երկու հազար երիվար կտա, եթե դու կարող ես այդքան հեծյալներ գտնել դրանց համար։


Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։


Իսկ եթե ասեք, թե՝ Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել, ապա մի՞թե դա նա չէ, որի պաշտամունքի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց և Հուդայի երկրին ու Երուսաղեմին հրաման տվեց, որ միայն իր առջև գտնվող զոհասեղանին երկրպագություն մատուցեն։


Եվ դուք, որ հույս եք դրել Եգիպտոսի վրա, նրանց հեծյալների ու երիվարների վրա, ինչպե՞ս պիտի կարողանաք կռվել իմ տիրոջ աշխարհակալ զորապետներից որևէ մեկի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ