Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
ԾՆՆԴՈՑ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը քնից զարթնեց ու ասաց. «Տերն այստեղ է, իսկ ես չգիտեի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։ |
Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։
Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։
Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։
Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։
Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։