14 Տերը խոսում է մի անգամ, և երկրորդ անգամ՝ երազի միջոցով
14 Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում.
քանզի կանչում էի, բայց չէիք լսում, թախանձում էի, բայց չէիք հնազանդվում,
Տերը խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։
Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։
Այս ամենն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազորը՝ երեք ճանապարհներով։
Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի”։
որովհետև ատեցին իմաստությունը, և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,
Բերանս բացեցի մի անգամ, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։
Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։
Գիշերային արհավիրքներն ու դղրդյունները ահ են գցել մարդկանց սրտում.
Թագավորը հույսը Տիրոջ վրա կդնի. Բոլոր նրանով երդվողները թող պարծենան, Թող խցվեն նրանց բերանները, Ովքեր խոսում են անիրավություն։