Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նա վախեցավ և ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը. սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 28:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, կանգնեցրեց իբրև կոթող և յուղ լցրեց նրա գագաթին։


իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։


և քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։


Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։


Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։


Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։


Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։


Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։


Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։


Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։


Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։


և մեծ քահանա ունենալով Աստծու տան վրա՝


քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


Մանովեն ասաց իր կնոջը. «Անպատճառ կմեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ