7 Ասացի. «Դու ես Տերը՝ իմ Աստվածը, Ակա՛նջ դիր, Տե՜ր, աղոթքիս ձայնին»։
7 Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։
Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
Մարդիկ խիստ վախեցան և ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել», որովհետև իմացան, որ փախել էր Տիրոջ երեսից, քանի որ պատմեց նրանց։
Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։
Եվ ասացիր. «Ի՞նչ իմացավ Հզորը», կամ թե՝ «Մշուշի մե՞ջ է դատ անելու»։