Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 3:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։


Եվ Տերը նրան ասաց. “Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես դու, սուրբ հող է։


Ժողովրդի ու լեռան միջև տարածություն կթողնես և կասես. “Զգո՛ւյշ եղեք լեռան վրա բարձրանալուց ու մոտենալուց, որովհետև լեռանը մոտեցողը կմեռնի։


Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։


քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե՝ թեկուզ և գազան մոտենա լեռանը, կքարկոծվի (Ելք 19.12-13)։


Եվ Աստված ասաց Մովսեսին. «Իջի՛ր, ասա՛ ժողովրդին, որ չմերձենան Աստծուն տեսնելու, որպեսզի նրանցից շատերը չկորչեն։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Երկնքից եկող այս ձայնը լսեցինք հենց մենք, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրա։


Քո գոտուց կախված պետք է ունենաս մի ցից, որպեսզի երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես և քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես.


և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-


Մովսեսն Ահարոնին պատմեց այն մասին, թե ինչպե՛ս Տերը առաքեց իրեն և հայտնեց այն նշանների մասին, որ պատվիրել էր իրեն անել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ