Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։
ԾՆՆԴՈՑ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։ |
Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։
Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և այս ամենը պատմեց նրանց։ Բոլոր մարդիկ խիստ վախեցան։
Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։
Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։
Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։
և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։
Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։
Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։
Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։
Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց