Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Տիտոսին 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։

Տես գլուխը Պատճենել




Տիտոսին 1:11
22 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռնված, զանազան ցանկություններով տարված կանանց,


մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո.


Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։


ամուր կապված իր սովորած վստահելի վարդապետությանը, որպեսզի կարողանա առողջ վարդապետությամբ հորդորել և կշտամբել հակառակորդներին։


Որովհետև եպիսկոպոսը՝ որպես Աստծու տնտես, պետք է լինի անբասիր. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ անարգող, ո՛չ կռվազան, ո՛չ դրամաշորթ,


Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։


Քանի որ Քրիստոսի ճշմարտությունն իմ մեջ է, ոչ ոք չի լռեցնի իմ այս պարծանքը նաև Աքայիայի կողմերում։


Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ իմանում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում.


«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։


Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։


Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։


որոնք շեղվեցին ճշմարտությունից։ Նրանք ասում են, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և կործանում են ոմանց հավատը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ