Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։


Լավ բան չես անում։ Կենդանի է Տերը։ Դուք՝ Տիրոջ օծյալ ձեր արքային պահպանողներդ, մահվան եք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը»։


Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։


Դարձավ, սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք՝ ի՛նչ հոգուց եք դուք.


Ինչքան ժամանակ որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դավթին բերե՛լ տուր, քանի որ նա մահապարտ է»։


Կենդանի է Տերը՝ Իսրայելին փրկողը, եթե իմ որդի Հովնաթանն էլ մեղանչած լինի, մահապատժի կենթարկվի»։ Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։


Այդ հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ։ Հարուստը չուզեց իր հոտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հյուրասիրի իր մոտ եկած անցորդին, վերցրեց աղքատի գառնուկը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։


Արքան ասաց. «Ողջությամբ գնա՛ քո տունը, և ես կկարգադրեմ քո հարցը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ