Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Ես էլ առա իմ հարճին, կտրատեցի նրան և ուղարկեցի Իսրայելի ժառանգության բոլոր սահմանները, որովհետև նրանք մեծ հանցանք և անզգամություն արեցին Իսրայելի մեջ։


Այն մարդը՝ տան տերը, գնաց նրանց մոտ և ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։


Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։


Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։


Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։


Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։


նայում է անմիտ պատանիներին և ընտրում մի երիտասարդի,


ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։


Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


Արդարև, նրանք անօրենություններ գործեցին Իսրայելում. շնություն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ և վկա եմ»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ