Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 29:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 29:25
18 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


յուրաքանչյուրի գործն ի հայտ կգա. այն հայտնի կդարձնի դատաստանի օրը, որ երևալու է կրակով,


Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։


Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։


Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։


«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։


Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։


Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։


Լաբանն իր աղախին Զելփային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Լիային։


Լաբանը պատասխանեց. «Մեր երկրում ընդունված չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։


բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։


Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։


Կինը տեսավ Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր. չէ՞ որ դու հենց Սավուղն ես»։


Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։


Լաբանը Հակոբին ասաց. «Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար ու կողոպտեցիր ինձ, ինչո՞ւ առևանգեցիր իմ դուստրերին՝ իբրև սրով գերվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ