Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին նրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 7:25
23 Խաչաձեւ Հղումներ  

Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։


Զամրիի որդին էր Աքարը՝ Իսրայելին դժբախտություն պատճառողը, որ անտեսեց անեծքը։


ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և քարկոծելով կսպանեք նրանց։


«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։


Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.


Քանի որ Աստծու առաջ արդար է ձեզ նեղություն պատճառողներին նեղություն հատուցել,


Երանի՜ թե արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։


և ով որ ցույց տրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ”»։


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։


Եթե քահանայի դուստրը պոռնկությամբ պղծվի, նա արատավորած կլինի իր հոր անունը. նա պետք է հրով այրվի։


Եթե որևէ տղամարդ կին առնի մի աղջկա ու նրա մորը, անօրենություն է։ Նրանք երեքն էլ թող այրվեն կրակով, որպեսզի ձեր մեջ նման անօրենություններ չլինեն։


Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։


Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։


Երբ Հովնաթանն այդ իմացավ, ասաց. «Հայրս երկիրը կորստյան է մատնել. տեսե՛ք, թե իմ աչքերն ինչպե՛ս լույս ստացան, որովհետև մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։


Թող քարկոծեն ու սպանեն նրան, որովհետև նա փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։


Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ