ԾՆՆԴՈՑ 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ |
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։
Իսկ Սեդեկիա արքան, ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։
Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։