Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ և ինչպես կամենում եք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։


Բայց եթե ասի՝ “Դու ինձ հաճելի չես”, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։


Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։


Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։


Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ։ Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր


Ես ահավասիկ ձեր ձեռքերում եմ. վարվե՛ք ինձ հետ, ինչպես ձեզ համար օգտակար կամ լավ կհամարեք։


Իսկ Սեդեկիա արքան, ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։


Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։


Եվ նրանց հետ այսպես վարվեցին. այն օրը Հեսուն նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և չկոտորեցին նրանց։


Իսրայելի որդիներն ասացին Տիրոջը. «Մեղանչեցինք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թվում, բայց միայն ազատի՛ր մեզ այսօր, Տե՛ր»։


Գեդեոնը եկավ Սոքքոթի իշխանների մոտ և ասաց նրանց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեն և Սաղմանան քո ձեռքում են, որ մենք հաց տանք սովից սպառված քո մարդկանց”»։


Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ