Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 15:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։


Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։


Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։


Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։


Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։


Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։


Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։


Նրանք ասացին նրան. «Եթե այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարյացակամ լինես, հաճելի լինես և լավ խոսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառա կլինեն»։


կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանա, երբ այն ամենը, ինչ որ կա երկնքի ներքո, իմն է։


Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են հրո ճարակի, իսկ իմաստունները վանում են բարկությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ