Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Տերն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում՝ պայմանով, որ նրա կյանքը պահես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 2:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։


Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։


Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։


Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։


Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ


Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։


Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։


Սատանան հեռացավ Տիրոջ առջևից և չար վերքերով ոտից գլուխ հարվածեց Հոբին։


Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։


Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։


որովհետև ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ