29 Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։
29 Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Մի՛ շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է անզգամների ծոցում։
Բարկասիրտ մարդը գործում է առանց խորհելու, իսկ իմաստունը չափազանց համբերատար է։
Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։
Ողորմած մարդը համբերատար կլինի, և նրա պարծանքը անզգամներից բարձր լինելն է։
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։
Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,
Հիմարին բարձր դիրք է տրվում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։
հանդուգն կերպով կռվի մեջ մի՛ մտիր, որ հետո չզղջաս։ Երբ քո բարեկամը քեզ նախատի,
Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի,
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Թագավորի փառքն իր բազում զորքերի մեջ է, իշխանների կործանումը՝ իրենց ժողովրդի պակասելու։
Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։
Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։