Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։
ԺՈՂՈՎՈՂ 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։ |
Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։
Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։
Այնպես եղավ, որ մեզ մոտ եկան տարբեր վայրերում բնակվող հրեաներ և ասացին, որ թշնամիները բոլոր տեղերից հանկարծակի գալիս են մեզ վրա։
երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։
Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։
Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։
Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։
Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։
Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։
Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։
Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։