Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:12
20 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։


Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։


պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը,


Հիմա դու և քեզ հետ եղող զորքը գիշերը վե՛ր կացեք և դարանամո՛ւտ եղեք դաշտում։


Գեդեոնն իր ծառաներից տասներեք մարդ առավ և արեց այնպես, ինչպես նրան ասաց Տերը։ Եվ որովհետև իր հոր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։


«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։


Հովսեփն արթացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և հեռացավ Եգիպտոս,


Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.


Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Հեսուն հանկարծակի հարձակվեց նրանց վրա։


Ես եկա Երուսաղեմ ու երեք օր օթևանեցի այնտեղ։


Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։


Իմաստուն մարդը խորագիտության գահն է, անզգամների սիրտը նզովքի պիտի ենթարկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ