5 Դարձի՛ր, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, քո ողորմությամբ,
5 Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը Եվ ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ։
Հատուցի՛ր քո ծառային, Որ ապրեմ և պահեմ քո խոսքերը։
Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։
Դու կքայլես իժերի և քարբերի վրայով, Ոտքով կկոխես առյուծին ու վիշապին։