Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Երբ այս նշանները քեզ հետ կատարվեն, ինչ որ մտածես, արա՛, քանզի Աստված քեզ հետ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:7
20 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ասաց. «Տերը քեզ հետ է, ո՛վ հզորների հզոր»։


Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։


Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։


Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


Եվ ասաց. «Եթե չհավատան քեզ և չանսան առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանի ձայնին։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Առավոտյան, հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացեք և քաղաքի վրա հարձակվե՛ք։ Երբ նա և նրա հետ եղող զորքը դուրս գան քո դեմ, նրա հետ արա՛ այն, ինչ որ ձեռքիցդ կգա»։


«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։


Աստված մանկան հետ էր. նա հասակ առավ, դարձավ աղեղնավոր


Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։


«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։


Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։


Տերը Հովնաթանին այսպես և սրանից ավելին թող անի, եթե չբացահայտեմ հորս չարությունը քո հանդեպ և քեզ չհայտնեմ։ Այդ դեպքում քեզ կարձակեմ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես իմ հոր հետ էր։


Նաթանն ասաց արքային. «Ամեն ինչ, որ մտքիդ կա, գնա՛ և արա՛, քանի որ Տերը քեզ հետ է»։


թե ուրախացա հարստությանս վրա անսահման, թե անթիվ գանձի վրա դրեցի ձեռքն իմ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ