Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 10:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 մինչև այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խավարչտին ու մթին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այնտեղ գնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 10:21
21 Խաչաձեւ Հղումներ  

թող պատեն նրան խավարն ու մահվան ստվերները, ու մեգը իջնի նրա վրա։


Հիմա որ մանուկը մեռավ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թե կարող եմ նրան վերադարձնել։ Ես եմ նրա մոտ գնալու, իսկ նա ինձ մոտ չի վերադառնա»։


Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,


Իմ տարիները հաշվված են արդ. բռնել եմ արդեն անդարձի ուղին»։


որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։


Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։


Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։


Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր, Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։


Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի


երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։


Եվ թաքնվելու տեղ չեն ունենա նրանք, ովքեր անօրենություն են գործում,


Քո առաջ ահով բացվելո՞ւ են դռները մահվան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։


Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար, Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։ Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։


Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։


Նստած չարախոսում էիր եղբորիցդ Եվ քո մոր որդու վրա գայթակղություն էիր բարդում։


Դու ստեղծեցիր հյուսիսն ու հարավը, Թաբորն ու Հերմոնը պիտի ցնծան քո անվամբ։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ