Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։
ԺՈՂՈՎՈՂ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմ միտքը շրջեցի, որ գիտենամ և քննեմ, իմաստություն և նշանակություն փնտրեմ և իմանամ, որ չարությունը ապուշություն է, իսկ անխելքությունը՝ խենթություն։ |
Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։
Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։
Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։
Ես դարձա՝ տեսնելու իմաստությունը, նաև անխոհեմությունն ու անմտությունը, քանզի ո՞վ է այն մարդը, որ իր գործն անելիս միշտ հետևում է արած խորհուրդներին։
Եվ սրտիս մեջ ասացի. «Եթե նույն վախճանն է սպասում և՛ ինձ և՛ անզգամին, ես էլ ինչո՞ւ իմաստություն ձեռք բերեցի»։ Եվ մեկ անգամ ևս ասացի սրտիս մեջ, թե սա նույնպես ունայնություն է, քանի որ անմիտն էլ է ավելորդ տեղը խոսում,
Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը,
Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։