Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նրա խոսքերի սկիզբը հիմարությունն է, իսկ նրա խոսքի վախճանը՝ կատարյալ չարություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 10:13
25 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։


Քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել,


Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուսը ճաշից առաջ չլվացվեց ըստ կրոնական օրենքի։


Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե ի՛նչ անեն Հիսուսին։


Եվ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Արքան ասաց. «Թող Աստված այսպես ու այսպես և ավելին անի ինձ, եթե Սափատի որդի Եղիսեեի գլուխն իր վրա մնա այսօր»։


Արքան ասաց. «Եթե Տերը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թե՞ հնձանով»։


Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցավ գնաց նրա հետ։ Հուդայի երկրի ամբողջ ժողովուրդը և Իսրայելի ժողովրդի կեսը գնացին արքայի հետ։


Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։


Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։


Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։


Ամեն խորագետ իմաստությամբ է գործում, իսկ անմիտը իր անձով չարիք է տարածում։


Երազը շատ փորձությունից է առաջ գալիս, իսկ անզգամի ձայնը՝ շատախոսությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ