Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 7:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. "Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից"։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 7:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։


Արդ, դուք ուզում եք Հուդայի և Երուսաղեմի մարդկանց ստրուկներ և ստրկուհիներ դարձնել։ Բայց չէ՞ որ ես ահա ձեզ հետ եմ որպես Տիրոջ՝ ձեր Աստծու վկա։


Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։


Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։


Հեսուն ասաց ժողովրդին. «Մաքրվե՛ք մինչև վաղը, որովհետև Տերը վաղը ձեր մեջ հրաշքներ է անելու»։


Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։


Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան և վերցրին նզովված բաներից, ստեցին և դրեցին իրենց ամանների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ