Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 26:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 26:11
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ գիտուններն ասացին փարավոնին. «Սրա մեջ Աստծու մատը կա»։ Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա, ինչպես ասել էր Տերը, չլսեց նրանց։


Եվ պիտի ասես. «Ինձ ծաղրում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ այպանում էին, բայց ես չէի հասկանում, ե՞րբ է բացվելու առավոտը, որ ելնեմ, գտնեմ, թե ում հետ պիտի շրջեմ»։


Բոլոր անմիտների մարմինները պիտի ալեկոծվեն, որ խորտակվեն նրանց հիմարությունները։


Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։


Թող այդ մոլությունն անեծքի բաժին դառնա, որովհետև այդ մոլությունը ագահությունից է։


Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։


Նրանց հարմար է գալիս այն ճշմարիտ առածը, թե՝ «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11), կամ՝ «Լվացված խոզի աչքը միշտ տիղմի մեջ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ